Երեւանն ու Մինսկը պատրաստ են զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը27 նոյեմբերի 2008 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա 2009թ. սկզբիին Մինսկում: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք կակտիվացնենք տնտեսական համագործակցությամբ զբաղվող շփումները երկու երկրների նախարարությունների եւ գերատեսչությունների միջեւ: Այդ հարցերին նվիրված կլինի նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը»,-նշել է Էդվարդ Նալբանդյան` հավելելով, որ հաջորդ տարի Բելառուս կայցելի Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովը ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ: Իր հերթին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը նշել է, որ Բելառուսն ու Հայաստանը սերտ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ ունեն: «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հարաբերությունների ողջ շրջանակաը եւ նշել, որ չնայած դրանց հագեցածությանը, մենք դեռեւս ոլորտներ ունենք, որտեղ անհրաժեշտ է առավել ակտիվ զարգացանել հարաբերությունները»,-ասել է նա: Նման ոլորտների թվում է նաեւ տնտեսությունը: Ըստ նախարարի, Բելառուսի ու Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2001թ. ի վեր աճել է 8 անգամ, սակայն ծավալները կարող են ավելին լինել: Հայաստանում վերջերս ընդունվել է երկրի տնտեսական զարգացման ծրագիրը, եւ Բելառուսը շահագրգռված է նրանում, որ պետական մակարդակով մասնակցի դրան: «Մենք նաեւ պատրաստ ենք աշխատել հայ գործընկերների հետ, ընդլայնելու համար Բելառուս առաքվող ապրանքների տեսականին»,-հավելել է Ս.Մարտինովը: ԱԳ նախարարները պայմանավորվել են աշխատել իրավապայմանագրային բազայի կատարելագործման ուղղությամբ եւ հետագայում զարգացնել նաեւ համագործակցությունը մշակույթի ոլորտում: Օրինակ, հաջորդ տարի Հայաստանում կանցնեն բելառուսական մշակույթի եւ կինոյի օրեր: Ինչպես ընդգծել է ՀՀ արտգործնախարարը, ցանկացած մշակութային միջոցառում, որ Բելառուսը կկազմակերպի Հայաստանում, շատ ջերմ ընդունելություն կստանա: Անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային գործակցությունը, որն ավելի է մերձեցնում ժողվորդներին, հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |