Աֆղանստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որտեղ 80-ից ավելի մարդ կար

Աֆղանստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որտեղ 80-ից ավելի մարդ կար

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Աֆղանստանի կենտրոնական հատվածի Ղազնի գավառում, Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջագգային օդանավակայանից օդ բարձրանալուց քիչ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել ։ Այդ մասին հայտնել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ տեղի իշխանություններին հղումով։

Գավառի այդ հատվածը վերահսկում են թալիբները՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման գրոհայինները։ Ըստ նախնական տվյալների` Boeing 737-400 ինքնաթիռում 83 մարդ է եղել, գրում է Deutsche Welle-ն։

Սկզբից հայտարարվել էր, որ կործանվել է Ariana Afghan Airlines-ի ինքնաթիռը, սակայն, ավելի ուշ, պետական ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռներից ոչ մեկն Աֆղանստանում չի կործանվել։

Ավիաընկերությունը նաև հայտնել է, որ իր օդանավերը շարունակում են աշխատել ըստ չվացուցակի։

Ariana Afghan Airlines ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Միրվայիս Միրզակվալը, իր հերթին, Reuters-ին ասել է․ «Ավիավթարը եղել է, սակայն ինքնաթիռը չէր պատկանում Ariana-ին, քանի որ վերջինիս 2 չվերթը՝ Հերատից-Քաբուլ և Հերատից-Դելի, իրականացվել է առանց անվտանգության խախտումների»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---