Բրայանթի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը հայտնի է27 հունվարի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պահին եղանակային պայմանները չեն համապատասխանել թռիչքների համար նախատեսված նվազագույն տվյալներին։ Այդ մասին հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանոuթյան ներկայացուցիչ Ջոշ Ռուբենշտեյնը, գրում է «Վեդոմոստին»։ Մառախուղի պատճառով դեպարտամենտի ուղղաթիռները մինչև կեսօր թռիչքներ չեն իրականացրել։ Ավիավթարը եղել է տեղական ժամանակով առավոտյան 10։00-ին մոտ։ Բրայանթի հետ միասին ավիավթարում զոհվել է նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, և ևս 7 մարդ։ Նրանք մեկնում էին երիտասարդական թիմերի բասկետբոլային հանդիպմանը։ 41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։ Photo. Getty Images Նյութեր թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |