Ճամբարակում շմոլ գազից 11 մարդ է թունավորվել

Ճամբարակում շմոլ գազից 11 մարդ է թունավորվել

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքի «Արաքս» հանդիսության սրահում շմոլ գազից 11 մարդ է թունավորվել։

Հունվարի 27-ին` ժամը 21:12-ին, 911 ահազանգման կենտրոնը նման տեղեկություն է ստացել, հայտնում են ԱԻՆ-ից։

Շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), Ռաիսա Թ.-ն (1979 թ.) Արմինե Ղ.-ն (1978 թ.), Էդգար Ս.-ն (1994 թ.), Լիլիթ Ղ.-ն (2000 թ.), Միլենա Թ.-ն (2006 թ.), Հարություն Թ.-ն (1980 թ.), Արփինե Մ.-ն (1997 թ.) և Եվա Կ.-ն (1983 թ.):

Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---