Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն 100-ից ավելի է28 հունվարի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում նոր կորոնավիրուսից արդեն մահացել է 106 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի։ Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը` չինական իշխանություններին հղումով։ Վերջին 24 ժամում 26 մարդ է մահացել, որոնից 24-ը՝ Հուբեյ գավառում, 1-ը՝ Պեկինում, 1-ը՝ Հայնանում։ Այդ ընթացքում գրանցվել է հիվանդության 1771 նոր դեպք։ Կորոնավիրուսի առկայություն են կասկածում ևս 6973 անձի մոտ, իսկ 44․000 մարդու վիճակը դիտարկման տակ է, գրում է TJournal-ը։ Վիրուսով վարակման դեպքերը վերլուծող կայքի տվյալներով` մահացել է 107 մարդ։ Նոր կորոնավիրուսով հարուցված թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին Ուհան քաղաքում։ Հունվարի 20-ին չինացի գիտնականները հաստատել են, որ վիրուսը մարդուց մարդու է փոխանցվում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |