Disney-ը «Բեմբի» մուլտֆիլմի ռիմեյքը կնկարահանի![]() 28 հունվարի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Disney-ը «Բեմբի» մուլտֆիլմի ռիմեյքը կնկարահանի ֆոտոռեալիստական համակարգչային անիմացիայի օգնությամբ, հայտնում է Deadline-ը։ Եղնիկի մասին պատմող դասական մուլտֆիլմն էկրան էր բարձրացել 1942-ին։ Նոր «Բեմբիի» սցենարիստներն են Ժենևա Ռոբերտսոն-Դվորետը, որն աշխատել է «Կապիտան Մարվել» ֆիլմի վրա, և Լինդսի Բիրը։ Մուլտֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չէ։ Պրոդյուսերն է լինելու Depth of Field ընկերոթյունը, որն այժմ նկարահանում է նաև «Պինոկկիոյի» ռիմեյքը, գրում է «Վեդոմոստին» 2019-ին Disney-ը թողարկեց «Առյուծ արքայի» ռիմեյքը, որն ավելի քան $1,6 մլրդ հավաքեց համաշխարհային վարձույթում և դարձավ ամենաշատ գումար հավաքածներից մեկը պատմության մեջ։ Ռուսաստանում «Առյուծ արքան» դարձավ տարվա ամենաշատ գումար հավաքած ֆիլմը՝ գրեթե 3 մլրդ ռուբլի հավաքելով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |