ՊԲ զինծառայող է վիրավորվել. Հանգամանքները պարզվում են

ՊԲ զինծառայող է վիրավորվել. Հանգամանքները պարզվում են

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը:

Արցախի ՊՆ հաղորդմամբ՝ վիրավորված զինվորն անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը ծանր է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հունվարի 24-ին ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ Հենրի-Հայկ Զաքարեանը և Արմեն Մեսրոպյանը: Զաքարեանի վիճակը ծանր էր, նա վիրահատվել էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---