Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի 2019-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս կոչմանը նա արժանանում է արդեն 9-րդ անգամ:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019-ի քվեարկության արդյունքներով Մխիթարյանը 109 միավոր է հավաքել:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Մխիթարյանը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Նա համարվում է ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---