ՉԺՀ Հուբեյ նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. Նրանց կարող են տարհանել![]() 30 հունվարի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայաստանի մոտ 400 քաղաքացու հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: Քննարկվում է ՀՀ քաղաքացիների տարհանման հարցը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը խոսել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Նաև հանգամանալից անդրադարձ է եղել ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Դեսպանությունը քայլեր է ձեռնարկվում հնարավորության սահմաններում Հայաստանի քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու համար: ԱԳ փոխնախարարը նշել է, որ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |