Եվրախորհրդարան. Մենք կցանկանայինք ճշմարտությունն իմանալ Հրանտ Դինքի սպանության մասին28 նոյեմբերի 2008 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու հիմքը ոչ թե ռազմավարությունն է, այլ ժողովրդավարությունը,-հայտարարել է Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յուստ Լագենդիկը: Նրա խոսքերով, Եվրախորհրդարանի Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում, որ կներկայացվի առաջիկայում, առանձնակի շեշտված է հայ-թուրքական հարաբերությունների դրական զարգացումն ու Թուրքիայի նախագահի այցը Երեւան ընթացիկ տարվա սեպտեմբերին: Միեւնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում չի բացառում երկրի ներսում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Նիստի ընթացքում առանձնակի ուշադրություն է հատկացվել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործին: Մասնավորապես, Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթակոմիտեի ղեկավար Հելեն Ֆլոտրեն հետաքրքրվել է վարչապետին կից Տեսչական խորհրդի պատրաստած զեկույցով Հրանտ Դինքի սպանության մասին: «Մենք կցանկանայինք ճշմարտությունն իմանալ այդ սպանության մասին»,-ասել է նա, հաղորդում է թուրքական «Հյուրիեթը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |