Խաչատուրյան քույրերի մեղադրանքը կվերաորակավորվի «անհրաժեշտ պաշտպանության». Դատախազությունը պարտավորեցրել է![]() 31 հունվարի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է ՌԴ Քննչական կոմիտեին վերաորակավորել Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից՝ «անհրաժեշտ ինքնապաշտպանության»: Քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով՝ «դա կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցման»: ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը, քանի որ քննության եզրահանգումները հիմնված չեն հավաքված ապացույցների համապարփակ և համակողմանի գնահատականի վրա և չեն համապատասխանում կատարվածի փաստական հանգամանքներին, գրում է ՏԱՍՍ-ը: «Մասնավորապես, Գրինը նշել է, որ քննությունը՝ ճանաչելով հոր կողմից սիստեմատիկ բռնության փաստերը, հաշվի չի առել դրա ազդեցությունը քույրերի մոտ ոտնձգության վերջնական նպատակի ձևավորման վրա»,-մեկնաբանել է փաստաբանը դատախազության որոշումը: Մինչդեռ՝ ելնելով հանգամանքներից և հավաքված ապացույցներից, Խաչատուրյան քույրերի մոտ պաշտպանական ռեակցիա է ձևավորվել հոր հակաիրավական ոտնձգությունների դեմ, որոնք իրական սպառնալիք էին նրաց կյանքին ու առողջությանը, ինչը թույլ էր տալիս նրանց պաշտպանվել ցանկացած միջոցով: Ուստի, ըստ դատախազության, նրանց գործողությունները պետք է գնահատվեն որպես անհրաժեշտ պաշտպանության գործողություններ, ինչը ենթադրում է քրեական հետապնդման դադարեցում: Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձին վարույթ էր առանձնացրել նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին առնչվող նյութերը: Քննիչները նրա գործողությունների մեջ դստրերին բռնության ենթարկելու և նրանց հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացնելու հատկանիշներ էին տեսել: Աղմկահարույց սպանությունը կատարվել էր 2018-ի հուլիսին՝ Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել էին նրա 17, 18 և 19-ամյա դստրերը: Նրանք խոստովանել էին մեղքը: Հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել էին, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»: Քննությունը հաստատել էր, որ Խաչատուրյանը սիստեմատիկ ֆիզիկական բռնություն էր գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել էր աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ էին զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»: Քույրերից Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ էին եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, իսկ Մարիան հոր վրա հարձակման ժամանակ անմեղսունակ վիճակում էր եղել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |