Կիպրոսցի պատգամավորն առաջարկում է Անկարային մտածել ֆուտբոլային դիվանագիտության մասին Կիպրոսի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Կիպրոսցի պատգամավորն առաջարկում է Անկարային մտածել ֆուտբոլային դիվանագիտության մասին Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ հարաբերություններում: Ինչպես նախօրեին հայտարարել է եվրախորհրդարանական, Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչ Մարիոս Մատսակիսը, նա արդեն իսկ դիմել է նման առաջարկով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին: «Կրածես թե, ֆուտբոլային խաղը Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ աշխատեց: Թուրքիան կարող է խաղալ նաեւ մեզ հետ, եւ ամեն ինչ հիանալի կլինի»,-հայտարարել է Մարիոս Մատսակիսը, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:



Ֆուտբոլային խաղը Հայաստնի ու Թուրքիայի հավաքականների միջեւ սկիզբ դրեց երկու երկրների միջեւ երկխոսությանը: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղը: Մինչ խաղը կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտարարեցին, որ այդ հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկների միջեւ երկխոսությունը շարունակելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---