Ղարաբաղի հարցում Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին կլինի 1 դեկտեմբերի 2008 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: «Ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ խնդիր է, եւ այն հնարավոր է լուծել միայն բանակցային ճանապարհով: Խնդրի լուծման համար հարկավոր է էական քայլեր ձեռնարկել, եւ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին»,-ասել է Բաբաջանը: Նա նաեւ ընդգծել է, որ թուրք-հայկական հարաբերությունները կախված են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններից: Այժմ, ըստ թուրք նախարարի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ այդ բանակցությունների հնարավոր դրական արդյունքը կանդրադառնա թուրք-հայկական հարաբերությունների վրա: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի եւ ողջ տարածաշրջանի հարցն է: 1918թ. ի վեր մենք միշտ եղել եւ կլինենք Ադրբեջանի կողքին»,-ասել է Բաբաջանը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |