Թուրքիան մտադի՞ր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիափոխադրումներ կատարել 1 դեկտեմբերի 2008 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Վերջերս սկսված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին նպաստելու համար Թուրքիան մտադիր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիաթռիչքներ կատարել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` հղում անելով անանուն աղբյուրների վրա: Ինչպես նշել է աղբյուրը, թուրքական կողմի նման մտադրությունն անմիջական կապ ունի պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների հարցում: «Թուրքիան ի նկատի կունենա Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Կոնկրետ որոշում դեռեւս չի կայացվել, եւ այս հարցը մանրակրկիտ կերպով կքննարկվի»,-նշել է աղբյուրը: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1993թ. ի վեր: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |