National Geographic Traveler. Երևանը՝ 2020-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների 20-յակում 5 փետրվարի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - National Geographic Traveler-ը կազմել է 2020-ի ճամփորդությունների համար ամենալավ ուղղությունների ցուցակը (Cool List), որի առաջին 20-յակում է նաև Երևանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենահին քաղաքներից է, ուր կարելի է հասնել նաև Ryanair և Wizz Air բյուջետային ավիափոխադրողների չվերթներով: Ըստ պարբերականի՝ 2019-ին տարբեր զբոսաշրջային գործակալություններ շրջագայություններ են առաջարկել դեպի Երևան՝ շեշտը դնելով ոչ միայն քաղաքի հարուստ անցյալի, այլև եզակի խոհանոցի և հազարամյա գինեգործական ավանդույթների վրա: Cool List-ում ներառվել են նաև Նամիբիան, Ստորին Կալիֆոռնիան (Մեքսիկա), Լիբանանը, Կամբրիան, Սլովենիան, Ուելսը, Պանաման, ավստրալական Բրիսբենը, ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին, ֆրանսիական Լիոնը, Եթովպիան, Կահիրեն, Լոս Անջելեսը, Պուերտո Ռիկոն, Պակիստանը, իռլանդական Հոլուեյը, Վիետնամը, Թել Ավիվն ու Ռիո դե Ժանեյրոն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |