Իսպանական Օնտինյենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Օնտինյենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Իսպանիայի Օնտինյենտի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով Վալենսիայի «Արարատ Հայկական միության» միջնորդագիրը: Այդ մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը:

Օնտինյենտի քաղխորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության իրականացված աննախադեպ հանցանքը մարդկության դեմ և ներկայիս Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը։

Նիստին ելույթ են ունեցել «Արարատ Հայկական միության» ներկայացուցիչները՝ նախագահ Արարատ Ղուկասյանի և Օնտինյենտում միության ներկայացուցիչ Լիլիթ Մալխասյանի գլխավորությամբ։

Իսպանիայի 30-ից ավելի քաղաք և 5 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---