Հայաստանի նախագահը պագեւատրել է «Գազպրոմի» ղեկավարին Պատվո շքանշանով` հայ-ռուսական հաաբերությունների զարգացման համար 1 դեկտեմբերի 2008 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ «Գազպրոմ» ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային: Հանրապետության նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին եւ շահագործմանը վերաբերող խնդիրներ: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման եւ խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Պատվո շքանշանով: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին նման բարձր պատվի արժանացնելու համար, եւ իր հերթին բարձր գնահատել հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակն ու դրա հեռանկարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |