Չինաստանում բժիշկը 10 օր պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից 6 փետրվարի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում երիտասարդ բժիշկը 10 օր անընդմեջ պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից: 28-ամյա Սուն Ինձեն աշխատում էր հիվանդանոցում, Հունան գավառում, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյին: Ինձեի պարտականությունների մեջ էր մտնում ճանապարհով անցնող մարդկանց ինքնազգացողությունը ստուգելը: Բժիշկը հունվարի 25-ից օրը 24 ժամ դրանով էր զբաղված, գրում է Lenta.ru-ն՝ The Mirror-ին հղումով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինձեն վերադարձել է հանրակացարան և մահացել: Նրա 29-ամյա քույրն Ուհանում է, արդեն 2 շաբաթ կարանտինի մեջ է: Աղջիկն իրեն է մեղադրում, որ չի կարողացել հեռանալ Ուհանից մինչև քաղաքի փակվելը և չի սատարել եղբորը դժվար պահին: Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 563-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը: Համաճարակից ամենամեծ մահացությունը գրանցվել է հենց Ուհանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |