Կոմիտաս Մուրադյանը՝ Գենշտաբի օպերատիվ գլխավոր վարչության փոխղեկավար![]() 6 փետրվարի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրել է համապատասխան հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.Կոմիտաս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»,- ասվում է հրամանագրում: 2016-ի մայիսին գեներալ-մայոր Մուրադյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետկապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |