172 ուղևորով ինքնաթիռն Իսրայելի հրթիռակոծման պատճառով վայրէջք է կատարել «Հմեյմիմ» բազայում

172 ուղևորով ինքնաթիռն Իսրայելի հրթիռակոծման պատճառով վայրէջք է կատարել «Հմեյմիմ» բազայում

PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 6-ի գիշերը Թեհրանից Դամասկոս թռչող Airbus A320-ը, խուսափելով Իսրայելի գնդակոծությունից, ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել Սիրիայում գտնվող ռուսական «Հմեյմիմ» ռազմակայանում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ինքնաթիռում 172 մարդ կար, գրում է «Վեդոմոստին»:

Իսրայելի F-16 կործանիչներն «օդ-ցամաք» դասի 8 հրթիռով անսպասելի հրթիռակոծել էին Դամասկոսի արվարձանները, ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Այդ ընթացքում իրանական օդանավը վայրէջքի էր գնում Դամասկոս և կարող էր հայտնվել հրթիռակոծման թիրախում:

Կարգավարներին հաջողվել է դուրս բերել ինքնաթիռը թիրախավորման գոտուց: Արդյունքում այն բարեհաջող վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում՝ ռուսական ավիառազմակայանում:

2020-ի սկզբին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց հրթիռով խոցվել էր ուկրաինական ինքնաթիռը: 176 մարդ զոհվեց՝ 167 ուղևոր ու անձնակազմի 9 անդամ: Կործանումից մի քանի օր անց Իրանը խոստովանեց, որ ինքնաթիռը խոցվել է ՀՕՊ համակարգից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---