ԱՆ. «Զվարթնոցից» 12 հոսպիտալացվածի մոտ կորոնավիրուս չկա![]() 7 փետրվարի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները բացասական էին, այդ թվում՝ «ջերմող քաղաքացիների»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացի հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ։ «Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով»,- ասվում է գրառման մեջ: Փետրվարի 7-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 638-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 31,000-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |