Չինաստանն ավելի քան $10 մլրդ կհատկացնի նոր կորոնավիրուսի դեմ պայքարին![]() 10 փետրվարի 2020 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի իշխանությունները 71,85 մլրդ յուան (ավելի քան $10,2 մլրդ) կհատկացնեն 2019-nCoV նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին չինական ֆինանսների նախարարությանը հղումով: Փետրվարի 8-ի դրությամբ Չինաստանն այդ նպատակի համար արդեն 31,55 մլրդ յուան՝ ավելի քան $4,5 մլրդ է ծախսել: Ըստ ֆինանսների նախարար Լյու Կունի` իշխանությունների ջանքներն ուղղված են կարիքավորներին ֆինանսապես աջակցելուն, գրում է «Կոմերսանտը»: Նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են չինական Ուհանում 2019-ի վերջում: ԱՀԿ-ն վիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հիվանդության դեպքեր գրանցվել են 26 երկրում: Վերջին տվյալներով, վարակվածների քանակը գերազանցել է 40,000-ը, մահացել է 908 մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |