Գիտնականները կանխատեսում են՝ Ուհանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 500,000-ի10 փետրվարի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի մասնագետները կարծում են, որ փետրվարին Ուհանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը կարող է հասնել 500,000-ի: Ըստ գիտնականների՝ դրանից հետո, հավանաբար, ցուցանիշը կսկսի նվազել: Նման տվյալներ են բերվում Bloomberg-ի հրապարակած նյութում, գրում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ գիտնականները նման եզրակացության են եկել համակարգչային մոդելավորման հիման վրա՝ հաշվի առնելով վիրուսի մասին ներկայիս տվյալները: «Եթե առկա միտումները շարունակվեն, մենք նախկինի պես կանխատեսում ենք, որ ամենամեծ ցուցանիշը կարող է գրանցվել փետրվարի կեսին կամ ամսվա վերջում»,- ասել է Լոնդոնի վերոնշյալ դպրոցի աշխատակից Ադամ Կուչարսկին: Նա պարզաբանել է, որ կարող է հիվանդանալ այժմ Ուհանում գտնվող մարդկանց մոտ 5 տոկոսը, ինչը, գործակալության տվյալներով, հավասար է մոտ 500,000 մարդու: Ավելի վաղ պարզվեց, որ Չինաստանի իշխանությունները 71,85 մլրդ յուան (ավելի քան $10,2 մլրդ) կհատկացնեն 2019-nCoV-ի դեմ պայքարին: Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են չինական Ուհանում 2019-ի վերջում: ԱՀԿ-ն վիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հիվանդության դեպքեր գրանցվել են 26 երկրում: Վերջին տվյալներով, վարակվածների քանակը գերազանցել է 40,000-ը, մահացել է 908 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |