ՀՀ ԱԳՆ. Հելսինկիում Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիր չի ստորագրվելու

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովում Հելսինկիում Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիր չի ստորագրվելու: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը:



Տ.Բալայանը հաղորդել է նաեւ, որ Հայաստանի արտգործնախարարն առանձին հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն հանդիպումների ձեւաչափը դեռեւս որոշված չէ:



Նախօրեին մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում հռչակագիր կստորագրվի Ղարաբաղի վերաբերյալ:



Դեկտեմբերի 4-5 Հելսինկիում տեղի կունենա ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի հերթական տարեկան նիստը:
 Ուշագրավ
---