Երևանը գովազդվում է Wizz Air-ի ամսագրում![]() 10 փետրվարի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Wizz Air բյուջետային ավիաընկերության առաջիկա թռիչքը դեպի Երևան գովազդվում է ընկերության ամսագրում: Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրել էՆիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ամսագրերը կարելի է գտնել ավիաընկերության օդանավերում: Ամսագրի հրապարակման մեջ ներկայացվում է Հայաստանի մասին 3 փաստ՝ պատմության, խոհանցի և շախմատի վերաբերյալ: Բալայանը հուսով է՝ հաջորդը հայկական շուկա մուտք կգործի բյուջետային մեկ այլ ավիաընկերություն՝ Transavia-ն: Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ապրիլից ևս ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս: Մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ Ryanair-ը, 2020 թվականից մուտք է գործել հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից Երևան, Միլանից՝ Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվում են նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ: Wizz Air-ը հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի նաև Երևանից կիպրական Լառնակա, իսկ Ryanair-ը՝ Պաֆոս: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 13 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |