Չինաստանում կորոնավիրուսից 1000-ից ավելի մարդ է մահացել![]() 11 փետրվարի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից զոհերի թիվը հունվարի 11-ի դրությամբ հասել է 1016-ի, փոխանցում է ՌԲԿ-ն: Ըստ հանձնաժողովի՝ Չինաստանում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են չինական Ուհանում 2019-ի վերջում: ԱՀԿ-ն վիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հիվանդության դեպքեր գրանցվել են մոտ 26 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ավստրալիայում: Հայաստանը 2 ամսով կասեցրել է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Փետրվարի 6-ին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |