ՌԴ ԱԳՆ. ԼՂ հարցում Երևանի և Բաքվի գործողությունները վկայում են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին![]() 11 փետրվարի 2020 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի` կոմպրոմիսային փոխզիջումներ փնտրելու պատրաստակամությունը, իսկ հարցը շարունակում է մնալ ՌԴ նախագահի, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա նշել է, որ իրավիճակը շփման գծում և սահմանին շարունակում է հանգիստ մնալ, Երևանի և Բաքվի միջև հաղորդկացման ուղիներ կան, լրագրողների այցեր են եղել, գերիներ են փոխանակվել: Ըստ նրա՝ այս ամենը վկայում է կողմերի՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար տարվող կոնկրետ քայլերի մասին: Պատասխանելով ԼՂ հակամարտության մեջ Ռուսաստանի դերի մասին հարցին, Ռուդենկոն նշել է, որ ՌԴ-ն միշտ ակտիվ դիրք է զբաղեցրել հակամարտության կարգավորման հարցում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է երկու երկրի առաջնորդների և ԱԳՆ ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպման մասին: ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են 2020-ի հունվարի 16-ին Փարիզում: Մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել խաղաղ գործընթացին առնչվող հարցերի՝ այդ թվում՝ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |