Փոփ արտի դասական Դևիդ Հոքնիի նկարն Sotheby's-ում վաճառվել է մոտ $30 մլն-ով12 փետրվարի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի նկարիչ Դևիդ Հոքնիի «Ծփյուն» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է £23,1 միլիոնով (մոտ $30 մլն), տեղեկացնում է CNN-ը: «2 շաբաթ պահանջվեց նկարելու համար մի իրադարձություն, որը 2 վայրկյան է տևում: Բոլորին է հայտնի, որ ծփյունը հնարավոր չէ սառեցնել ժամանակի մեջ: Եւ երբ դուք այն նկարած եք տեսնում, դա ավելի է ապշեցնում, քան լուսանկարը»,- ասել է Հոքնին իր աշխատանքի մասին, գրում է ՌԲԿ-ն: Հոքնիի կտավի վրա պատկերված է ծփյունը, որն առաջանում է այն ժամանակ, երբ մի արևոտ օր ոմն մեկը նետվում է ինչ-որ տեղ Կալիֆորնիայում գտնվող տան առջևի լողավազանը: Այս կտավը 1966-1977թթ. Լոս Անջելեսում Հոքնիի ստեղծած եռապատկերի մաս է՝ «Մեծ ծփանքը» պահվում է Լոնդոնի Tate Gallery-ում, իսկ «Փոքրը»՝ մասնավոր հավաքածուում: Հոքնին որոշ ժամանակ ռեկորդակիր էր ժամանակակից նկարիչների շրջանում իր գործերի արժեքով: 2018-ին նրա «Երկու ֆիգուրով լողավազանը» վաճառվել է Christie's-ում՝ $90,3 մլն-ով: 2019-ին նրա ռեկորդը հաղթահարեց ամերիկացի նկարիչ Ջեֆ Քունսը, որն աշխատում է նոր փոփ ոճում, «Ճագարը» քանդակով, որը վաճառվել է $91 միլիոնով: Հոքնին ծնվել է 1937-ին՝ Մեծ Բրիտանիայում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Նրա աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայում, Թեյթ պատկերասրահում և Գուգենհայմի թանգարաններում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |