Մոտակա տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը քիչ հավանական է 3 դեկտեմբերի 2008 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ՌԴ-ն պետք է մի տարբերակ գտնի, որն իրեն թույլ կտար քաղաքական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Այդ մասին հայտնել է ՄՊՀ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ալեքսանդր Կառավաեւը: Նրա կարծիքով, Ռուսաստանն ի զորու չէ ազդել հակամարտության կողմերի վրա, բայց անում է ամեն բան այդ հակամարտության լուծման համար:«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ ակտիվ եւ նոր ջանքեր կան, բայց այժմ որոշակի դադար է, որը, հնարավոր է, նոր նախաձեռնություններով լրացվի: Այն նախաձեռնություններով, որոնք ապագայում կկարողանային նոր խթան ծառայել Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար: Բայց Ռուսաստանը չի ճնշելու եւ հակամարտության երկրներից չի պահանջելու: Պետք է որոշակի շարժում լինի: Եւ ցանկալի է, որպեսզի այդ շարժումը բխի Ադրբեջանից եւ Հայաստանից, եւ Ռուսաստանը ու, որքանով որ ես գիտեմ, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը կընդունեն հակամարտության լուծման այն բանաձեւը, որը կբավարարի երկու կողմերին: Ղարաբաղյան կարգավորման համար Ռուսաստանի տեսակետից պետք է գտնել այնպիսի մի տարբերակ, որը մի կողմից իրեն թույլ կտա շարունակական հարաբերություններ, ռազմա-քաղաքական ազդեցություն եւ նախագծեր ունենալ Հայաստանում, իսկ մյուս կողմից` չկորցնել ադրբեջանական ուղղությամբ ունեցած պոտենցիալը»,- ընդգծել է քաղաքագետը: Նա նաեւ նշել է, որ ՌԴ համար տնտեսական առավելությունները Ադրբեջանից եւ Թուրքիայից չեն կարող արագացնել այդ խնդրի լուծումը: «Այն, ինչ կարող է մեզ առաջարկել Ադրբեջանը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ղեկավարությունը, ես կարծում եմ` դա անիրական է: Որովհետեւ այդ խողովակաշարում տարբեր շահեր են միահյուսված, եւ Մոսկվան ավելորդ գլխացավանքի կարիք չունի: Տնտեսական շահեր` Ռուսաստանն արդեն վաղուց ակտիվորեն մասնակցում է ադրբեջանական եւ թուրքական շուկայում: Թուրքիան մեր գլխավոր տնտեսական գործընկերներից մեկն է, նրա հետ ապրանքաշրջանառությունը հասնում է $30 մլրդ-ի: Ռուսաստանն առավել եւս չի ցանկանում կոտրել Հայաստանի հետ փոխհարաբերությունների` արդեն ձեւավորված ճարտարապետությունը: Ինձ թվում է` տարածաշրջանում պետք է ինչ-որ նոր փոխդասավորություն ստեղծվի, որպեսզի այդ հակամարտությունը լուծվի: Ուստի, ինձ քիչ հավանական է թվում այդ հակամարտության լուծումը մոտակա տարիների ընթացքում, վախենամ` այն դեռ երկար կտեւի»,- ավարտել է նա, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |