Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին է ներկայացրել ՍԴ շուրջ իրավիճակը12 փետրվարի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա անցկացման հանգամանքներին: Հանդիպմանը վարչապետը խոսել է նաև գործադիրի բարեփոխումների լայն օրակարգից, Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից, ինչպես նաև կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունից: Փաշինյանը նաև պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին: Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |