ՀՀ-ն Բեռլինալեի կինոշուկայում առաջին անգամ իր տաղավարը կունենա12 փետրվարի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2020-ին առաջին անգամ առանձին տաղավարով կներկայանա Բեռլինալեի շրջանակում անցկացվող՝ Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM), տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Փետրվարի 20-27-ը կայանալիք Բեռլինալեի շրջանակում արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, մանրամասնել է տաղավարի աշխատանքների մասին։ Ըստ նրա՝ տաղավարը հնարավորություն կտա հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն)։ Հատուկ Բեռլինալեի կինոշուկայի համար՝ Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որում ներկայացված են բոլոր այն կինոգործիչները, ովքեր նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր՝ արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։ Հայկական տաղավարը գտնվելու է Մարիոթ հյուրանոցում, համար 125 տաղավարում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |