Բակո Սահակյանն ու Արմեն Սմբատյանը քննարկել են Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նահագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում: Հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության եւ Արցախ-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:



Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաեւ գործարարներ եւ բարերարներ Աշոտ Խաչատրյանի եւ Գենադի Ստեփանյանի հետ: Քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում հանրապետական ծննդատան նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները սկսելու հետ կապված հարցեր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---