Գազատարների միացման փոքր աշխատանքներն անվճար կդառնան![]() 12 փետրվարի 2020 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Գազատարների շինմոնտաժային փոքր աշխատանքները բնակչության համար անվճար կդառնան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) փետրվարի 12-ին նման որոշում է ընդունել: Դրա նպատակն է բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը: Հանձնաժողովի որոշմամբ՝ «բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով»: Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։ Նախկին կարգավորումներով գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում էր դիմողը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |