Քաղավիացիա. ՀՀ-ից Լոս Անջելես ուղիղ չվերթի համար հոսքը բավարար չէ13 փետրվարի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Լոս Անջելես ավիաչվերթներ իրականացնելու համար աշխատանքներ տարվում են, բայց ուղևորահոսքը բավարար չէ, իսկ շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ ավիաընկերության համար, հայտարարել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Աշխատանքներ տարվում են, բայց ավելի շուտ Վրաստանի հետ ենք կապի մեջ։ Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի։ Ավիաընկերության համար շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ, առնվազն 2-3 չվերթ է պետք։ Այստեղ էլ հիմնական խնդիրն այն է, որ վրացիները հետաքրքվում են Նյու Յորքի, մենք՝ Լոս Անջելեսի ուղղությամբ։ Տեսնենք՝ այս ամենն ինչի կբերի», - ասել է Ռևազյանը։ Նա նշել է նաև, որ «Տարոն Ավիա» ընկերությունը թռիչքային անվտանգության հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով որոշել է փակվել: Ռևազյանի խոսքով՝ այդ խնդիրների մասին իրեն ժամանակին չի զեկուցվել: Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականից մուտք է գործել հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից Երևան, Միլանից՝ Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվում են նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ: Մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ հունգարական Wizz Air-ը հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի նաև Երևանից կիպրական Լառնակա, իսկ Ryanair-ը՝ Պաֆոս: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 13 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |