«Լրագրողներ առանց սահմանների». ՀՀ-ում լրագրողների դեմ դատական հայցերի աճը մտահոգիչ է14 փետրվարի 2020 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի աճի կապակցությամբ: Կազմակերպությունում նշել են, որ ՀՀ-ում ավելի շատ լրագրողներ են կանչվում հարցաքննության հրապարակումների հիմքով՝ չնայած ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը երաշխավորում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ վկայակոչելով վիճակագրությունը, նշել է, որ Հայաստանում վերջին 4 տարում զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը եռապատկվել են(2016-ին՝ 24 դեպք, 2019-ի՝ 74-ի դիմաց): Ըստ կառույցի՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ հիմնականում դատական հայցեր են ներկայացնում քաղաքական գործիչներն ու գործարարները։ Կազմակերպությունը, մասնավորապես, նշում է 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեպքը, որը դատարանում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և News.am-ի միջև կապի մասին ֆեյսբուքյան իր գրառման համար։ Նշվում է, որ դատարանը վճռել էր, որ նա պետք է «մեջբերեր իր աղբյուրը» և «ստուգեր փաստերը», մինչդեռ նա պարզապես իր կարծիքն էր հայտնել ոչ պաշտոնական հարթակում: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ, չնայած դրան, բազմաթիվ թերթեր շարունակում են հաղորդել չճշտված լուրեր, որոնք երբեք չեն հերքվում: Կազմակերպությունն առանձնացրել է ևս մեկ դեպք՝ կապված «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հետ: Ըստ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի՝ Մանուկյանը նույնպես հետապնդման զոհ է դարձել իր աղբյուրը չբացահայտելու համար և նրան քրհետապնդում է սպառնում։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարեկան զեկուցի համաձայն՝ Հայաստանը 2018-ին մամուլի ազատության ոլորտում միանգամից 19 կետով բարելավել է դիրքերը աշխարհի 180 երկրրի շարքում՝ զբաղեցնելով 61-րդ տեղը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |