Փաշինյանը՝ Բեռլինում. ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է![]() 14 փետրվարի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Նա հայտարարել է, որ ՍԴ-ն կուսակցականացված է, ինչն անընդունելի է: «Այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ամբողջ օրակարգը ՀՀ-ում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է: Եվ այդ կուսակցությունը այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ և որը այսօր, ըստ էության, երազում է Հայաստանում ժողովրդավարության ձախողումը», - նշել է Փաշինյանը՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ հանդիպմանը։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկվող դատական համակարգի պայմաններում: «Մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ և անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլև որևէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո»,- ասել է նա: Վարչապետը հավելել է, որ հարցը դրվել է համաժողովրդական հանրաքվեի: «Այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետևյալը. ՍԴ այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին և պահանջներին, լիազորությունը դադարեցվի և մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան... սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն ՍԴ թեկնածուներ, և մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան»,- ասել է Փաշինյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |