ԱՀԿ. Երկրի բնակչության 2/3-ը կարող է հիվանդանալ նոր կորոնավիրուսով14 փետրվարի 2020 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Նոր կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության 2/3-ը: Ըստ Bloomberg-ի՝ նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական և համաճարակաբան Այրան Լոնջինին: Լոնջինիի մոդելը հիմնված է այն տվյալների վրա, ըստ որոնց վարակված անձը վարակում է 2 կամ 3 մարդու: Ընդ որում, նույնիսկ եթե վիրուսի տարածումը երկու անգամ դանդաղեցնելու միջոց գտնվի, մոլորակի բնակչության մոտ 30%-ը կարող է վարակված մնալ, գրում է ՌԻԱ Նովոստին: Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը, բայց, ըստ փորձագետի՝ այն կարող էր տարածվել նաև այլ երկրներում մինչև Պեկինի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: Լոնջինիի կարծիքը կիսում է պրոֆեոր Գաբրիել Լենգը Հոնկոնգի համալսարանից, որը ևս կարծում է, որ մարդկության երկու երրորդը կարող է առնչվել վիրուսին: Նիլ Ֆերգյուսոնը Լոնդոնի քոլեջից հաշվարկել է, որ միայն Չինաստանում ամեն օր կարող է մինչև 50,000 մարդ վարակվել: Ըստ Սինհուա գործակալության՝ չինացի բժիշկների կիրառած մեթոդը՝ ապաքինվածների պլազմայի փոխներարկումը կորոնավիրուսով հիվանդներին, ապացուցել է իր արդյունավետությունը: Ապաքինված մարդկանց պլազմայում հակամարմիններ են հայտնաբերվել, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ: Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ, վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 64,000-ի: Փետրվարի 13-ի տվյալներով Հուբեյում 3441 հիվանդ դուրս է գրվել հրվանդանոցներից: Այժմ բուժվում է 33,693 հիվանդ, որոնցից 5647 վիճակը կրիտիկական է գնահատվում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |