Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է![]() 14 փետրվարի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - 2018-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է, Հայաստանից արտագաղթը դադարում է, Գերմանիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԵՄ-ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60%-ով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019-ին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10,000 ավելի է»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, իսկ հիփոթեքային վարկերի թիվը 2017-ի համեմատ կրկնապատիկ աճել է։ Փաշինյանը հույս է հայտնել, որ պրոցեսը շարունակական կլինի։ «Շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,- եզրափակել է Կառավարության ղեկավարը։ Ըստ գործադիրի վիճակագրության՝ Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբերին մեկնած քաղաքացիների թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանածների թիվը, իսկ 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6%: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |