«Ադրբեջանահայերի ասամբլեա».Ադրբեջանը մի երկիր է, որ հիմնվել է սեփական քաղաքացիների ոչնչացման վրա 4 դեկտեմբերի 2008 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Այժմյան Ադրբեջանում հանցավոր ռեժիմ է իշխում եւ այսօր Ադրբեջանը ազգայնական երկիր է, որը հիմնվել է սեփական հայ քաղաքացիների ոչնչացման ու արտագաղթի վրա: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիգորի Այվազյանը: «Մի երկիր, որ ցեղասպանություն է գործել իր բնակչության մի մասի հանդեպ, իրավունք չունի որեւէ տարածքի հավակնել: Եվ մեզ համար այսօր անընդունելի են հողերը վերադարձնելու մասին քննարկումները»,-նշել է Գ.Այվազյանը` հավելելով, որ կազմակերպությունն արդեն իսկ համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչի Ադրբեջանում հայ բնակչության զանգվածային ոչնչացումը: Ըստ նրա, կազմակերպությունն այդ նպատակով դիմել է ՀՀ ԱԳՆ եւ ԱԺ եւ արդեն դրական արձագանք է ստացել: «Մենք դիմել ենք նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ մեզ հաղորդել են, որ մեր պահանջները կփոխանցեն ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին: Մենք պահանջում ենք, որ բանակցային գործընթացում հաշվի առնվի նաեւ ադրբեջանահայերի կարծիքը, որոնք ղարաբաղյան հակամարտության զոհերն են»,-ասել է Գ.Այվազյանը` ընդգծելով, որ այսօր իրենք պահանջում են պաշտոնական Բաքվից կամ փոխհատուցում տրամադրել նախկինում Ադրբեջանում բնակվող հայերին, կամ երաշխավորել նրանց վերադարձը իրենց տներ: «Սակայն մենք պատրաստ ենք ապացուցել, թե ինչպես կարող է ադրբեջանական կողմը պահել իր խոստումը: Շուրջ 50 ադրբեջանահայեր պատրաստ են վերադառնալ իրենց տները, որպեսզի բոլորին ապացուցեն, որ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակումն այսօր անհնար է»,-նշել է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» ղեկավարը: Անդրադառնալով Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման հնարավորությանը` Գ.Այվազյանն ընդգծել է, որ եթե այն անցկացվի, ապա նրա արդյունքները չեն կարող օրինական լինել, քանի որ չեն մասնակցի Ադրբեջանի ԽՍՀ կազմում ապրող հայերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |