ՔԿ. Զինծառայողի մահվան դեպքով 3 կալանավորված կա14 փետրվարի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակիցներ Մովսիսյանին, Գասպարյանին, Ավետիսյանին, որոնք կալանավորվել են: Նման պարզաբանում են տվել Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի առիթով ԶԼՄ-ում սխալ տեղեկատվություն է հրապարակվել ու թյուրըմբռնում կա: 2000-ին ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին՝ իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակած կրակոցներից ստացած հրազենային վիրավորումից։ ՔԿ-ից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, պատժվում է 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ Մովսիսյանը, Գասպարյանը, Ավետիսյանը: Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կրտսեր սերժանտ Ավետիսյանին, ըստ ՔԿ-ի, մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, նրա հանդեպ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Մահացած զինծառայողի հարազատները չէին հավատում պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Նրանք զինծառայողի դին փորձել էին տեղափոխել Երևան, զինծառայողի հարազատների հետ հանդիպման էր մեկնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ավագյանի գործով կալանավորվածներից մեկը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |