Վարչապետ. Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում $105 մլն ՀՀ պետբյուջե է վերադարձել14 փետրվարի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում Հայաստանը $105 մլն է վերադարձրել պետական բյուջե, սակայն ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը դեռ գոհացնող չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ 2018-ից սկսած՝ իր կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ու այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: «2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7.9-8% տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք 2019-ին ունեցել ենք ընդամենը 1.4% գնաճ: Բացի այդ, գործազրկությունը 2.2%-ով անկում է ապրել, արտահանումն ավելացել է 9%-ով... կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ»,- հայտարարել է վարչապետը: 2019-ի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ կոռուպցիայի մեջ ներքաշվելու դեպքում չի ներելու ոչ իր թիմի անդամներին, ոչ մերձավորներին: Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն իրեն համարում է «կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի» քաղաքական գործիչ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |