Անտարկտիկայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել14 փետրվարի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Գիտնականներն Անտարկտիկայում ռեկորդային բարձր ջերմաստիճան են գրանցել: Փետրվարի լույս 14-ի գիշերը Անտարկտիդա մայրցամաքի պատմության մեջ առաջին անգամ օդի ջերմաստիճանն այնտեղ հասել է +20,75-ի ըստ Ցելսիուսի սանդղակի: Ջերմաստիճանը չափել են բևեռային կայանում, որը գտնվում է մայրցամաքի հյուսիսային հատվածին մոտակա կղզյակում՝ հավերժ սառույցների վրա մոլորակի կլիմայի ջերմացման ազդեցության վերաբերյալ 20 տարի առաջ մեկնարկած նախագծի շրջանակում, գրում է Deutsche Welle-ն: Միևնույն ժամանակ, բրազիլացի գիտնական Կարլոս Շեֆերը հայտարարել է, որ ռեկորդային ջերմաստիճանն Անտարկտիկայում կապված չէ գլոբալ տաքացման հետ: Չափումը նա համարել է «կոնկրետ պահին ստացված տվյալ, որը երկարաժամկետ հետազոտության մաս չի կազմում»: Այնուամենայնիվ, լուրն այն մասին, թե ջերմաստիճանն Անտարկտիկայում հատել է 20 աստիճան տաքության շեմը, հավանաբար, կսաստկացնի մտավախությունները՝ կապված մոլորակի գերտաքացման հետ: Անտարկտիկայի սառցադաշտի հալոցը հանգեցնում է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, ինչը, իր հերթին, սպառնալիք է ափամերձ քաղաքաների և փոքր կղզիներում ապրող ժողովուրդների համար: Ըստ ՄԱԿ տվյալների՝ վերջին տասնամյակն ամենատաքն է Անտարկտիկայում, ընդ որում ամենատաքը եղել է 2016-ը: Երկրորդ տեղում այդ առումով 2019-ին է: 2020-ի առաջին ամիսն ամենատաք հունվարն էր Անտարկտիկայում ջերմաչափումների ամբողջ ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |