Երևան-Մոսկվա չվերթով ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Շերեմետևոյում

Երևան-Մոսկվա չվերթով ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Շերեմետևոյում

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը, ըստ որոշ ԶԼՄ-ների, շտապ վայրէջքի էր պատրաստվում, բարեհաջող իջել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Այդ մասին հայտնել է «Մոսկվա 24» հեռուստաալիքը։

Չվերթը կատարում էր NordWind ավիաընկերությունը։ Boeing-ում 158 ուղևոր կար։ Օդանավը վայրէջք է կատարել ըստ չվացուցակի, Մոսկվայի ժամանակով` 17:35-ին (Երևանի` 18:35-ին)։

Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ ինքնաթիռը շտապ վայրէջք է խնդրել թևի մեխանիզացիայում անսարքության պատճառով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---