Կարանտինն Ուհանում խստացվել է․ Բնակինչերին թույլ չեն տալիս թաղամասից թաղամաս գնալ![]() 15 փետրվարի 2020 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել են քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ Ըստ նոր կանոնների` քաղաքի մի մասից մյուսը գնալու համար պետք է անցնել միակ անցակետով, որտեղ ջերմաչափում են անում։ Իշխանությունները հատուկ շեշտել են, որ անցակետով անցնելու համար ծանրակշիռ հիմքեր պետք է լինեն։ Բացառություն կարվի միայն այն քաղաքացիների համար, ում հարկ կլինի քաղաքի այլ թաղամաս գնալ բժիշկների ցուցումով։ Միջոցների խստացումն իրականացվում է հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։ Փետրվարի 15-ի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 1500 մարդ է մահացել, որոնցից 143-ը` վերջին 24 ժամում։ Ըստ վերջին տվյալների` Հուբեյ նահանգում ավելի քան 54,000 վարակված կա, ապաքինվել է 4775 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |