Բելգիական ռեստորանը Միշլենի աստղ է ստացել. Շեֆ-խոհարարը Կարեն Թորոսյանն է![]() 15 փետրվարի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Բելգիական ռեստորանը, որի շեֆ-խոհարարը Կարեն Թորոսյանն է, Միշլենի աստղի է արժանացել։ Bozar Restaurant-ը գտնվում է Բրյուսելի կենտրոնում՝ Bozar արտ-կենտրոնի առաջին հարկում։ Թորոսյանն անձամբ է մասնակցել ամբողջ շենքի վերականգնմանն ու վերանորոգմանը, գրում է WBP Stars-ը։ Սա Թորոսյանի առաջին Միշլենը չէ։ Կարենը ծննուդով Հայաստանից է և Բելգիա է տեղափոխվել 18 տարեկանում։ Նա սովորել է INFOBO-ում և աշխատանքի փորձ ձեռք բերել Միշլենի աստղ ունեցող Bruneau-ում և Chalet de la Forêt-ում։ Այնուհետև նա արդեն ինքնուրույն գործ է հիմնել՝ Bozar-ը։ Մի քանի տարի անց նա արդեն լիովին ինքնուրույն էր և հայտնի դարձավ խոհարարների շրջանում։ Ըստ պարբերականի` Կարեն Թորոսյանը Բելգիայի, եթե ոչ ամբողջ Եվրոպայի ամենահայտնի շեֆ-խոհարարներից է։ 2013-ի Թորոսյանի ռեստորանը լավագույնը համարվեց Gault & Millau ուղեցույցում, իսկ 2015-ին նա աշխարհի չեմպիոն է ճանաչվել Pâté en croûte մի ուտեստի համար, որը վկայում է դեպի կատարելություն նրա ձգտման մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |