Փաշինյանի ու Ալիևի առաջին բաց հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հարցով (թարմացվող)![]() 15 փետրվարի 2020 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Մյունխենում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով։ 21:10 Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի ժողովուրդը, «որը տուժել է հայկական ագրեսիայից, ուզում է վերադառնալ իրենց տները, դա նրանց հիմնարար իրավունքն է, որից նրանք զրկված են 30 տարի»: Ալիևն ասել է, որ ԼՂ բանակի 80% ՀՀ քաղաքացիներ են և «չկա ԼՂ բանակ և հանրապետություն: Կան հակամարտության 2 կողմ և ԼՂ-ն հակամարտության կողմ չէ»: «Մենք խոսում ենք ագրեսորի հետ: Մենք պատրաստ ենք ԼՂ-ի հետ խոսել՝ պայմանով, որ ՀՀ-ն դադարի ֆինանսավորել այդ ապօրինի սուբյեկտին, հետ քաշի իր զորքը ԼՂ-ից և դուրս գա մեր տարածքներից: Քանի դեռ իրենք այնտեղ են՝ բացառվում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով` հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով և առաջին փուլը պետք է լինի «օկուպացված տարածքների ազատագրում, ադրբեջանցիների վերադարձ և վերաբմնակեցում»: ԼՂ կարգավիճակը, ըստ Ադրբեջանի ղեկավարի, կքննարկվի հետագայում, «առանց տեղում գործընթացի և տարածքների ազատագրումը սկսելու չպետք է գործընթաց սկսվի: Կարգավիճակը չպետք է խանգարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ Իր հերթին Փաշինյանն ասել է. «Մենք Դուշանբեյի հանդիպումից հետո մինի հեղափոխություն արեցինք: Այդ հանդիպումից հետո կարողացանք շփման ուղիղ գիծ ստեղծել, տեղեկատվության փոխանակման և Ալիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է: Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսանկյունից՝ անվտանգություն: Ստատուս քվոն ձևավորվել է, որովհետև, երբ ԼՂ-ն փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին Արցախաբնակ հայերի դեմ: Նրանք հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել»։ ՀՀ վարչապետը նշել է, որ իր որդին գնացել է ԼՂ՝ կամավոր պաշտպանելու երկրի սահմանները։ Նա շեշտել է, որ Ալիևն ասում է՝ ԼՂ-ն բանակցության կողմ չէ, բայց Ադրբեջանը 2 անգամ պայմանագիր է ստորագրել Ղարաբաղի հետ՝ 1994 թվականին, հրադադարի համաձայնագիրը, և դրանից 3 ամիս անց 1994-ի հուլիսին վերահաստատել են հրադադարը, այնքան, մինչև կոնֆլիկտը քաղաքական լուծում ստանա: 21:07 Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին և հույսը չի կորցրել, որ, բանակցելով, կարող է տարածքային ամբողջականությունը վերականգնել, հայտարարել է Ալիևը: «Եթե հայկական կողմի նոր մոտեցման հետևանքով բանակցությունն ամբողջովին խաթարվի, ապա այդ տարբերակը կարող է դիտարկվել»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով արդարադատության միջազգային դատարանին վեճը ներկայացնելու մասին հարցին: Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն ևս հավատարիմ է բանակցային և խաղաղության գործընթացին և այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Մենք ինտենսիվ ենք աշխատում և պատրաստ ենք իրական ջանք գործադրել հակամարտության լուծման համար»,- ասել է Փաշինյանը: 21:04«Կար Շահումյանի շրջան, որն անվանափոխվել է ինձ համար դժվար արտասանելի անունով», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև նշել է, որ այժմ այնտեղ ոչ մի հայ չի ապրում: 20:55 Պատասխանելով Ալիևի կողմից ներկայացվող «պատմական փաստերին»՝ Փաշինյանը նշել է, որ ԼՂ-ն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից: Անդրադառնալով Խոջալուի ցեղասպանության մասին հարցին՝ Փաշինյանը հղում է արել Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությանը, թե այն կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից՝ Մութալիբովին իշխանությունից զրկելու համար: «Վերջին 30 տարներին մենք ամեն անգամ նույն բաներն ենք կրկնում, ու մտավախություն կա, որ միջազգային հանրությունն ինչ-որ առումով հոգնած կլինի, ես կարծում եմ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլով հնարավոր չէ: Վարչապետի խոսքով՝ ինքը սկսել է միկրոհեղափոխությունների գործընթաց՝ ԼՂ հարցի կարգավորման հարցում: 20:54 Մոդերատոր․ Չեմ կարծում, որ ճիշտ է, որ ամեն անգամ ԱՀ ու ՀՀ առաջնորդները կրկնեն նույն բաները 20:50 Վարչապետ Փաշինյանի խոսքով` Ղարաբաղը մտել է Ադրբեջանի կազմի մեջ միայն ԽՍՀՄ ձևավորման հետևանքով։ «Երբ խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, հարցն այն է՝ ո՞ր երկրի մասին ենք խոսում... Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն գոյություն չունի»,- նշում է նա։ Խոսելով Խոջալուի մասին` Փաշինյանը հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Մութալիբոխի խոսքերն այն մասին, որ դա դավադրություն էր իրեն տապալելու նպատակով։ 20:45 Առաջինը ելույթ է ունենում Իլհամ Ալիևը։ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է՝ սա պատմական ճշմարտություն է», - հայտարարում է Ալիևը։ Նա շարադրում է ադրբեջանական թեզեր` «հայերը մինչև 19-րդ դար չեն ապրել Ղարաբաղում, Երևանը նվիրվել է Հայաստանին ԱԴՀ կողմից որպես մայրաքաղաք, հայերն օկուպացրել են Լեռնային Ղարաբաղը, ցեղասպանություն իրականացրել Խոջալուում»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |