Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Սիսիան-Գորիս ճանապարհը դժվարանցանելի է![]() 17 փետրվարի 2020 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի: Փակ է Մ-2 ճանապարհի Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ճանապարհը (բուք): Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկում 15 բեռնատար և 25 մարդատար մեքենա է կուտակվել, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ճանապարհները և Սիսիան-Գորիսը: Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար մեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։,/i> Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |