Հայ մարզիկներն արծաթ են նվաճել ջրացատկի FINA-ի Գրան պրիում17 փետրվարի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայ դայվերներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը փետրվարի 16-ին երկրորդ տեղն են գրավել և արծաթե մեդալ նվաճել ջրացատկի Գրան պրի մրցաշարում, որի կազմակերպիչը Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) է: Հայ ջրացատկորդներն արծաթ են նվաճել 10 մետրից սինքրոն ցատկերի մրցաձևում: Զուգացատկի հայկական զույգը 332,76 միավոր է հավաքել, գրում է CBC-ն: Առաջին տեղում կանադական զույգն է՝ Լորան Գոսսելինի-Պարադիսն ու Իթան Փիթմանը, երրորդում՝ իտալացիներ Ջուլիան և Մայքոլ Վերզոտտոնները FINA-ի Գրան պրիի առաջին փուլը սկսվել էր փետրվարի 14-ին՝ իսպանական Մադրիդում. դա 8 փուլից միայն մեկն է: Մրցումներն անցկացվում են 5 մայրցամաքում և կավարտվեն նոյեմբերին՝ Ավստրալիայում: Գրան պրիի հաջորդ փուլը կանցնի Գերմանիայի Ռոստոկ քաղաքում փետրվարի 20-ին: FINA-ն՝ Լողի միջազգային ֆեդերացիան, միավորում է ազգային լողի ֆեդերացիաների մեծ մասն ու նախանշում ջրային որոշ մարզաձևերի զարգացման հիմնական ուղղությունները: Ներկայումս այդ մարզաձևերն են՝ լող, ջրացատկ, սինքրոն լող, ջրային պոլո, լող բաց ջրում: Կազմակերպությունը ճանաչված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |