Փորձագետ. Կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում նվազման միտում ունի17 փետրվարի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է գագաթնակետին, վարակների նոր դեպքերն աստիճանաբար նվազում են և առաջիկայում կարելի է իրավիճակի բարելավում ակնկալել: Նման տեսակետ է հայտնել Ուհանի հատուկ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը: «Բեկումնային պահն արդեն եկել է: Ինչ վերաբերում է վարակվածների վիճակագրությանը, ապա գրանցված դեպքերից շատերը դասվում են արդեն բացահայտվածների շարքին: Բարձր ջերմությամբ հիվանդների քանակը, իմ դիտարկմամբ, նվազում է 5-րդ օրն անընդմեջ»,- մեջբերում է նրա խոսքերը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է ՏԱՍՍ-ը: Փորձագետը վստահություն է հայտնել, որ հիվանդների կտրուկ աճ այլևս չի լինի: Փետրվարի 17-ի դրությամբ Չինաստանի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 70,548 հիվանդ, մոտ 1770 մարդ մահցել է: Ապաքինվել է 1425 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10,844-ի: Երկրի իշխանությունները հայտարարել են Հուբեյ գավառում մահացության դեպքերի նվազման մասին: Վերջին 24 ժամում մահերը 39-ով պակասել են: Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել էին քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |