ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱԽ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԻՎՈՐԱՎՍԾ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 7 հուլիսի 2003 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կոմունիստական ուղղվածության վեց կուսակցություններ ստեղծել են Միավորված կոմունիստական կուսակցություն (ՄԿԿ): Նոր կազմակերպությանը անդամակցում են` Աշխատավոր միություն, Հայաստանի աշխատանքային կոմունիստական կուսակցություն, Հայաստանի կոմունիստների միություն, Հայաստանի ինտելեկտուալների կուսակցություն, Մարքսիստական կուսակցություն, Նորացված կոմկուս: Ինչպես այսօր լրագրողներին է հայտնել Նորացված կոմկուսի առաջնորդ Յուրի Մանուկյանը, նոր միությունը, առաջնորդվելով մարքսիզմ-լենինիզմի ուսմունքով, մտադիր է վերականգնել կոմունիզմի հեղինակությունը Հայաստանում: Նրա խոսքերով, ՄԿԿ-ն կլինի կառուցողական ընդդիմություն: Նշենք, որ Հայաստանի Կոմկուսը, որը գործում է 1920 թվականից, չի մտել այդ միավորման մեջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |